Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Այդ երբվանի՞ց հայրենիքի պաշտպանությունը դարձավ «օկուպացիա»

Այդ երբվանի՞ց հայրենիքի պաշտպանությունը դարձավ   «օկուպացիա»
27.09.2023 | 21:01

Հիմա ի՞նչ եք սպասում մեզնից, որ ասենք` «եկեք աղոթե՞նք»։

Չէ՛, բնավ չեմ կասկածում աղոթքի զորության վրա։ Ընդհակառակը, եթե մինչև այս ազգային ողբերգությունը մեր կյանքը աղոթք լիներ, դժվախտությունը մեզ չէր հասնի։

ՈՒղղակի գոնե հիմա բոլորդ սթափ դատեք` առանց զգացմունքներին տրվելու։

Այսօր աշխարհը մեր հերոսներին ահաբեկիչ է կոչում, հայրենիքի պաշտպանությունը` ահաբեկչություն։ Խոսում են համաներման մասին, պատժի մասին, հումանիտար օգնության մասին։ Այսինքն մեզ ներելու են հայրենիքը պաշտպանելու՞ համար, պատժելու են նույն սրբազան պարտքը կատարելու՞ համար։ Կամ այդ երբվանի՞ց հայրենիքի պաշտպանությունը դարձավ

«օկուպացիա»։

Բավակա՞ն չէ արդյոք պետությունը ղեկավարել դեռահասի նման` չհաստատված, երերուն, վախվորած, շփոթված, ոչ արհեստավարժ, տեր փնտրելով, ուրիշի գովեստից թև առնելով։

Բավակա՛ն է։

Թող ոչ ոք չմոռանա, որ մեր հայրենիքը սրբազան է, և թող ոչ ոք չմոռանա, որ կա Աստծո դատաստան։

Տեր Փառեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ